пятница, 4 мая 2012 г.

ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

 Միհրան Ռեբերտի Ծառուկյան

Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքում՝գործարարի ընտանիքում:

1991-1993 թվականներին հաճախել է մանկապարտեզ:

1994-2004 թվականին սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում:

1996-2001 թվականին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում:

Ռեմանտիկ բանաստեղծություններ ընթերցող այս երիտասարդը միայն երգով չէ, որ հաջողություններ է ունեցել: Միհրանը 1996-2004 թվականներին սովորել է <<Ստիլ>> պարային ակումբում: Մասնակցել է  բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում:

2004-2008 թվականներին սովորոլ է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վեկալ բաժնում:

2006 թվականին մասնակցել է <<Հայ-Սուպորսթար>> նախագծին:

2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում:



Մասնագիտությամբ երգիչ է:

3 տարի աշխատել է <<Ջիանի>> ակումբում որպես երգիչ:

2009 թվականին նկարահաել է առաջին տեսահոլովակը:

Ամուսնացած չէ, երեխաներ չունի և այժմ բնակվում է Երևան քաղաքում :

Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Ստեփանյան(Սաշա)


Комментариев нет:

Отправить комментарий