суббота, 5 мая 2012 г.

ԵՐԳՉՈՒՀԻ ՀՌԻՓՍԻՄԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆԿԵՂԵԾ ԾՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳԻՉ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երգչին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից. «Լավ գործընկեր և ընկերներ ենք: Նրա երգերը սիրում եմ և ուրախ եմ այսօրվա միջոցառման և նման պատկերի համար»: «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ էլ համագործակցում էր 8 ամիս և «Սիրո կինո» երգի հիման վրա, որ նկարահանվել է տեսահոլովակ Վիկայի ամենասիրելի երգն էր. «Կարծում եմ դեռ շատ հաջողություններ կունենա, պարի առաջին դասընթացից հասկացել եմ, որ պոտենցիալ ունի: Նկարահանումների պատճառով այժմ չի գալիս դասերին, բայց ունենք մի քանի պատրաստած պարեր ու հետագայում էլ կշարունակենք համագործակցել»: Երեք ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքը արդարացվեց, նրանք հավատացին ու փրկեցին երկրպագուների սերը` նվիրելով նրանց «Հավատա, կփրկեմ» ձայնասկավառակը: Ձայնասկավառակում տեղ էին գտել Ռիչարդ Մադլենյանի, Վահրամ Պետրոսյանի, Էդգար Ալեքսանյանի և այլոց ստեղծագործություններ: Միհրանի երգը գերել էր ոչ միայն հասակակից գործընկերներին, նաև ավագներին, իր դերասանական խաղով ու երգով էլ ալեկոծել շատ աղջիկների սրտեր, ովքեր չէին էլ թաքցնում արցունքները ու խելագարի նման շարժվում էին առաջ իրենց «Ռոմեոին» տեսնելու ավելի մոտիկից: Ինչևէ, «Դժվար ապրուստ» հեռուստանովելում իր տեղը գտավ ու սիրվեց, քանզի առաքինի, վայելչակազմ կեցվածքով, իր ձայնային գեղեցիկ ելևէջներով սիրվեց, սիրվեց ոչ միայն ընկերների, արվեստագետների կողմից, այլ նաև արվեստասեր հասարակության կողմից: Շատ հաջողություններ քեզ, անսահման բարձրունքներ ու թող երբեք չխամրի այն աստղը, որ լուսավորում է արվեստի այն ճամփաները, որը դու ես ընտրել Միհրան, քանզի եթե ջուրը հագեցնում է ծարավը, ապա արվեստը հագեցնում է հոգու քաղցը: Ապրիր քեզ տրված սիրով, հագեցրու մարդկանց հոգու քաղցը քո անսպառ ձայնով, հուզառատ ու առեղծվածային խաղով և բարձր պահիր արվեստագետի կոչումը` արվեստագետ ով դեռ շատ անելիք ունի, ով քայլ առ քայլ հաստատուն քայլերով պետք է վեր բարձրանա…

Комментариев нет:

Отправить комментарий