суббота, 5 мая 2012 г.

ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ CD-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




Միհրան Ծառուկյան կամ մեր ժամանակների աղջիկների կուռքը` «Դժվար ապրուստի» Գոռը… Միհրան Ծառուկյան մարդ, ով ևս իր ուրույն տեղը գտավ հայ մշակույթում: Երբեմնի «Հայ սուպերսթար»-ի նորահայտ Միհրան Ծառուկյանը այսօր շատերի սիրելի երգիչն է: Ժամանակներն անցան ու իրենց գործը կատարեցին անթերի. նկարահանվեցին տեսահոլովակներ ու դարձան հիթեր, արժանացան մրցանակների, իսկ ապրիլի 17-ին տեղի ունեցավ առաջին CD-ի շնորհանդեսը` առաջին մեծ հաղթանակը: «Մոսկվա» կինոթատրոնին կից գտնվող Մոսկաֆե սրճարանի դիմաց անբացատրելի խառնաշփոթ էր: Շատ երիտասարդ աղջիկներ մոռացած ժամանակի գոյության մասին, շտապել և սպասում էին սիրելի երգչին: Գուցե զարմանալի է, բայց նրա երկրպագուները ավելի շատացան, երբ երևան եկավ Գոռը` կամային, առաքինի, հարստությունից ոչ շփացած խենթ սիրահարը` մերօրյա «Ռոմեոն»: Երգը չտուժեց, այլ ավելի սիրվեց, գնահատվեց, և իր տեղը գտավ հայկական էստրադայում, և ոչ միայն երգերն ու տեսահոլովակները, այլ նաև Միհրան Ծառուկյան անհատը: Շնորհանդեսին նրա կողքին էին ոչ միայն արվեստասեր հասարակությունը, այլ նաև շատ երգիչներ, երգահաններ, դերասաններ` Հռիփսիմե Հակոբյանը, Անահիտ Շահբազյանը, Գրիգոր Կոկչյանը, Մերի Մակարյանը, Ռազմիկ Ամյանը, Հասմիկ Կարապետյանը, Մարիաննա Մխիթարյանը, Արամ Հովհաննիսյանը, Դավիթ Մարդյանը, Դավիթ Աղաջանյանը, Վահրամ Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Կարո Հովհաննիսյանը… Նրանք հպարտանում էին իրենց գործընկերոջ հաջողությամբ, անգամ Մերի Մակարյանը չթաքցրեց իր հիացմունքը և ասաց. «Նկարահանումների ժամանակ նրա սպասողական վիճակը զգացվում էր, չնայած որ լարվածություն չկար: Ուրախ եմ, որ այժմ այստեղ ենք, այս հրաշալի առիթին նրա կողքին: Շնորհավորում եմ ու շատ հաղթանակներ ցանկանում, իսկ ձայնասկավառակն էլ թող լինի առաջինը, բայց ոչ վերջինը: Ես ինքս լսել եմ ձայնասկավառակի բոլոր երգերը և անգամ ունեմ իմ սիրելի երգը, որի բառերը լավ հիշում եմ

Комментариев нет:

Отправить комментарий