четверг, 10 мая 2012 г.

Միհրան Ծառուկյան կամ մեր ժամանակների աղջիկների կուռքը` «Դժվար ապրուստի» Գոռը…  Միհրան Ծառուկյան մարդ, ով ևս իր ուրույն տեղը գտավ հայ  մշակույթում: Երբեմնի «Հայ սուպերսթար»-ի նորահայտ Միհրան Ծառուկյանը այսօր շատերի սիրելի երգիչն է: Ժամանակներն անցան ու իրենց գործը կատարեցին անթերի. նկարահանվեցին տեսահոլովակներ  ու դարձան հիթեր, արժանացան մրցանակների, իսկ ապրիլի    17-ին տեղի ունեցավ առաջին CD-ի շնորհանդեսը` առաջին մեծ հաղթանակը: «Մոսկվա» կինոթատրոնին կից գտնվող Մոսկաֆե սրճարանի դիմաց անբացատրելի խառնաշփոթ էր:
 Շատ երիտասարդ աղջիկներ մոռացած ժամանակի գոյության մասին, շտապել և սպասում էին սիրելի  երգչին: Գուցե զարմանալի է, բայց նրա երկրպագուները ավելի շատացան, երբ երևան եկավ Գոռը` կամային, առաքինի, հարստությունից ոչ շփացած խենթ սիրահարը` մերօրյա «Ռոմեոն»: Երգը չտուժեց, այլ ավելի սիրվեց,  գնահատվեց, և իր տեղը գտավ հայկական էստրադայում, և ոչ միայն երգերն ու տեսահոլովակները, այլ նաև Միհրան Ծառուկյան անհատը: Շնորհանդեսին նրա կողքին էին ոչ միայն արվեստասեր հասարակությունը, այլ նաև շատ երգիչներ, երգահաններ, դերասաններ` Հռիփսիմե Հակոբյանը, Անահիտ Շահբազյանը, Գրիգոր Կոկչյանը, Մերի Մակարյանը, Ռազմիկ Ամյանը, Հասմիկ Կարապետյանը, Մարիաննա Մխիթարյանը, Արամ Հովհաննիսյանը, Դավիթ Մարդյանը,
Դավիթ Աղաջանյանը, Վահրամ Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Կարո Հովհաննիսյանը…
 Նրանք հպարտանում  էին իրենց գործընկերոջ հաջողությամբ, անգամ Մերի Մակարյանը չթաքցրեց իր հիացմունքը և ասաց. «Նկարահանումների ժամանակ նրա սպասողական վիճակը զգացվում էր, չնայած որ լարվածություն չկար: Ուրախ եմ, որ այժմ այստեղ ենք, այս հրաշալի առիթին նրա կողքին: Շնորհավորում եմ ու շատ հաղթանակներ ցանկանում, իսկ ձայնասկավառակն էլ թող լինի առաջինը, բայց ոչ վե
րջինը: Ես ինքս լսել եմ ձայնասկավառակի բոլոր երգերը և անգամ ունեմ իմ սիրելի երգը, որի բառերը լավ հիշում եմ:
  Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երգչին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից. «Լավ գործընկեր և  ընկերներ ենք: Նրա երգերը սիրում եմ և ուրախ եմ այսօրվա միջոցառման և նման պատկերի համար»: «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ էլ համագործակցում էր 8 ամիս և «Սիրո կինո» երգի հիման վրա, որ նկարահանվել է տեսահոլովակ Վիկայի ամենասիրելի երգն էր. «Կարծում եմ դեռ շատ հաջողություններ կունենա, պարի առաջին դասընթացից հասկացել եմ, որ պոտենցիալ ունի: Նկարահանումների պատճառով այժմ չի գալիս դասերին, բայց ունենք մի քանի պատրաստած պարեր ու հետագայում էլ կշարունակենք համագործակցել»:
Երեք ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքը արդարացվեց, նրանք հավատացին ու փրկեցին երկրպագուների սերը` նվիրելով նրանց «Հավատա, կփրկեմ» ձայնասկավառակը: Ձայնասկավառակում տեղ էին գտել Ռիչարդ Մադլենյանի, Վահրամ Պետրոսյանի, Էդգար Ալեքսանյանի և այլոց ստեղծագործություններ:
Միհրանի երգը գերել էր ոչ միայն հասակակից գործընկերներին, նաև ավագներին, իր դերասանական խաղով ու երգով էլ ալեկոծել շատ աղջիկների սրտեր, ովքեր չէին էլ թաքցնում արցունքները ու խելագարի նման շարժվում էին առաջ իրենց «Ռոմեոին» տեսնելու ավելի մոտիկից:
Ինչևէ,  «Դժվար ապրուստ» հեռուստանովելում իր տեղը գտավ ու սիրվեց, քանզի առաքինի, վայելչակազմ կեցվածքով, իր ձայնային գեղեցիկ ելևէջներով սիրվեց, սիրվեց ոչ միայն ընկերների, արվեստագետների կողմից, այլ նաև արվեստասեր հասարակության կողմից: Շատ հաջողություններ քեզ, անսահման բարձրունքներ ու թող երբեք չխամրի այն աստղը, որ լուսավորում է արվեստի այն ճամփաները, որը դու ես ընտրել Միհրան, քանզի եթե ջուրը հագեցնում է ծարավը, ապա արվեստը  հագեցնում է հոգու քաղցը: Ապրիր քեզ տրված սիրով, հագեցրու մարդկանց հոգու քաղցը քո անսպառ ձայնով, հուզառատ ու առեղծվածային խաղով և  բարձր պահիր արվեստագետի կոչումը` արվեստագետ ով դեռ շատ անելիք ունի, ով քայլ առ քայլ հաստատուն քայլերով պետք է վեր բարձրանա…

Комментариев нет:

Отправить комментарий