воскресенье, 6 мая 2012 г.

ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ՝ ԴԵՐԱՍԱՆ, ԹԵ՞ ԵՐԳԻՉ


Միհրան Ծառուկյան

Ծնվել է   22.09.1987թ.

Համաստեղությամբ` կույս

Կարգավիճակը` ամուրի

Մասնագիտությամբ` երգիչ




                                                     Դերասան թե՞ երգիչ

 Երգիչ, միանշանակ` երգիչ:  Ուղղակի առաջարկ եմ ստացելԱրմենիա TV-ի կողմից “Դժվար ապրուստ” սերիալում խաղալու և սիրով համաձայնվել եմ, որովհետև ինձ միշտ շատ է հետքրքրել կինոյի աշխարհը: Բայց ասեմ, որ չեմ պատրաստվում շատ հեռուն գնալ այս գործում:

Իրականում, ես  մասնագիտությամբ էլ եմ երգիչ, ավարտել եմ Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիան:

Ես երբեք երգարվեստից հեռու չեմ կանգնի, դա ինձ ավելի հոգեհարազատ է: Հիմա էլ, չնայած որ նկարահանումները շատ ժամանակ են խլում, բայց օրվա մեջ անպայման ժամանակ գտնում եմ երգով զբաղվելու: Ի ուրախություն երկրպագուներիս` շուտով նոր երգ եմ ունենալու, նոր ու գեղեցիկ երգ եմ պատրաստվում ձայնագրել:

Սերիալ. Սիրած զբաղմունք թե՞ գումար վաստակելու միջոց:

 Եթե ֆիլմին կամ սերիալին նայես միայն որպես գումար վաստակելու միջոց, ամեն ինչ ուրիշ երանգ կստանա: Չէ՞ որ դա արվեստ է, պետք է սիրել ու փորձել կատարյալի հասցնել այն: Չգիտեմ` սերիալասեր հեռուստադիտողներն ինչպես են գնահատում իմ խաղը, բայց ես ամեն ինչ անում եմ լավ ներկայանալու համար: Աշխատում եմ պրոֆեսիոնալ դերասանների հետ, չեմ ամաչում անընդհատ նրանցից խորհուրդներ հարցնել, ամեն տեսարան նկարելիս խորհրդակցում եմ նրանց ու նաև ռեժիսորի հետ: Ինձ շատ հետաքրքիր է աշխատել արհեստավարժ մարդկանց հետ, հետաքրքիր է կինոյի աշխարհը, ու ես ուրախությամբ փաստում եմ, որ ամեն օր նոր բաներ եմ սովորում նրանցից:
Ճիշտ է, սերիալով նաև փող են վաստակում, բայց պետք է չմոռանալ, որ դա առաջին հերթին արվեստ է, որ գործ ունես եթերի հետ:

Երկրպագուներս էլ ավելի են ուրախացել` ինձ սերիալում տեսնելով: Սերիալի շնորհիվ նրանք տեսան ուրիշ Միհրան Ծառուկյանի:

Զբաղվածության պատճառով երբևէ որևէ սերիալ մինչև վերջ չեմ նայել, հատվածաբար երբեմն նայել եմ: Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր սերիալն
երն էլ ընդհանրություն, որոշակի սցենարային նմանություն ունեն


“Դժվար ապրուստ”-ն ունի նոր soundtrack

 “Դժվար ապրուստ” սերիալի նոր soundtrack -ի երաժշտությունը Էդգար Ալեքսանյանինն է, խոսքերը` սերիալի սցենարիստ Դիաննա Գրիգորյանինը: Երգը ես եմ կատարում: Շատ գեղեցիկ soundtrack է, շատ եմ հավանել ու հաճույքով եմ կատարել: Երգը հենց ֆիլմի համար է գրվել: Կարծում եմ soundtrack-ը շատերի կողմից է սիրվել, որովհետև ընդամենը 3-4 օր է, ինչ այն կա համացանցում, իսկ դիտումների թիվն արդեն անցնում է 35 000-ից:

 Ի դեպ, տեսահոլովակը և երգը  կարող եք դիտել կամ  լսել մեր կայքի "Տեսահոլովակներ" ու “Երգեր” բաժիններում:
Ու՞մ է պատկանում Միհրան Ծառուկյանի սիրտը

 Դեռ ոչ մեկին, առայժմ ազատ է /ի ուրախություն երկրպագուհիների` հեղ./: Ապրիլյոթյան հասցեագրված նվեր կամ անակնկալ դեռ չունեմ` որևէ մեկին ուղղված: Մայրիկիս, տատիկիս ու քույրիկներիս եմ պատրաստվում շնորհավորել:


2010
Ի՞նչ են խոսում. երգիչ Միհրան Ծառուկյանը նշանվել է եւ պատրաստվում է ամուսնանալ: Եվ որպես մեզ այդ տեղեկությունը հավաստող փաստ` մեր խմբագրության էլ. հասցեին ուղարկել էին նկարներ, որոնցում Միհրանը իր «հավանական նշանածի հետ է:

Իրականում. սկզբում կարծեցինք, թե Միհրանի ծանոթ-բարեկամն է բամբասանքի հեղինակը, ով ամենայն մանրամասնությամբ մեզ տեղեկացնում է երգչի անձնական կյանքի նորությունները` անգամ նշելով, թե երբ է լինելու զույգի հարսանեկան արարողությունը: Սակայն Միհրանի հետ զրույցից պարզվեց, որ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ Միհրանը չի էլ կասկածում, թե ով է «անմեղ կատակի հեղինակը:<<Նման բան չկա, ես ընկերուհի ունեի, բայց այլեւս չենք հանդիպում, բաժանվել ենք: Հավանաբար, ինչ-որ մեկը կատակել է>>- ասաց երգիչն ու ավելացրեց, որ երբեւէ անձնական հարաբերություններն այնքան լուրջ չեն եղել, որպեսզի մտածի ամուսնության մասին:

Միհրանի պրոդյուսերը` Ալեքսանդր Ստեփանյանը, ով նույնպես հերքեց այդ լուրի իսկությունը, հավելեց. <<Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց լավ է, որ նման խոսակցություններ կան>>: Նրա խոսքերով` նման անլուրջ խոսակցություններ բազմիցս են եղել, որոնց Միհրանը լուրջ չի վերաբերվել, իսկ լուսանկարներում էլ Միհրանի նախկին ընկերուհին է:

Ինչ վերաբերում է երգչի ստեղծագործական նորություններին, ապա, պրոդյուսերի խոսքերով, Միհրանը մոտ ապագայում պատրաստվում է նոր երգեր ձայնագրել եւ տեսահոլովակներ նկարահանել:

2009
 ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
 <<Երգում են այսօր Միհրանն ու Ֆելիքսը>>

Երևում է`երիտասարդ երգիչ,այժմ զինծառայող Միհրան Ծառուկյանին այնքան է դուր եկել բանակի կյանքը,որ ցանկանում է Հայոց բանակին նվիրված մի երգ կատարել:Թերևս դա զարմանալի չէ,քանի որ երիտասարդը ծառայում է մայրաքաղաքում տեղակայված մի զորամասում,որտեղ հիմնականում հավաքվել են արվեստի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներ` երաժիշտներ,դերասաններ, ֆուտբոլիստներ…..ԵՎ ընդհանուր զինվորական պատրաստության հետ մեկտեղ նրանք զբաղվում են իրենց սիրած գործով:Օրինակ`Միհրանը երգում է հարազատ զորամասի<<Զորական>> համույթում,որը պարտադիր մասնակցում է բոլոր զինվորական ու նաև կառավարական համերգներին:
Ահա,Հայոց ազգային բանակի օրը`հունվարի 28-ին,շարքային Ծառուկյանը այդ համույթի կազմում երգեց տոնական համերգին,որի ունկնդիրների շարքում էին պաշտպանության նախարարն ու երկրի նախագահը:

Ի դեպ, չենք զարմանա,եթե հաջորդ տարվա տոնական համերգին Միհրանը այդ նույն ունկնդիրների դատին ներկայացնի իր մտահաղացած երգը:Իսկ ինչու՞ ոչ`ստեղծագործելու համար առջևում դեռ բավական ժամանակ կա:Զինծառայության ավարտին էլ 17 երկար ու ձիգ ամիս է մնացել:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    2006    
<<Որ մի օր երգելու եմ`վաղուց գիտեի>>:

Խոստովանում է բազմաթիվ աղջիկների սիրելին դարձած ՄԻՀՐԱՆԸ:Նա երգում էր դեռ փոքր տարիքից ու միշտ երազում պրոֆեսիոնալ բեմ դուրս գալու մասին:

Ամենամեծ երազանքն է նաև աշխարհով մեկ շրջելն ու նոր երկրներ տեսնելը:Իսկ մինչ կգա այդ օրը,վայելում է ներկայիս հաջողությունները,որոնք քիչ չեն:

Մասնակցեց <<Հայ սուպերսթար>>նախագծին,ձեռք բերեց մեծ թվով երկրպագուհիներ,սիրահարվեց,ունեցավ իր առաջին<<ԼԱԴԱ 21015>> մեքենան:

<<Ինքս էլ եմ փոխվել.եթե առաջ մտածելակերպս<<չափազանց հայկական>> էր,ապա կյանքի արժեքների վերաբերյալ պատկերացումներս հիմա այլ են>>,-անկեղծացավ ՄԻՀՐԱՆԸ: 

Այսօր 19 տարեկան երգիչը սովորում է Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի 3-րդ կուրսում:Ռոմանտիկ բանաստեղծություններ ընթերցող այս երիտասարդը միայն երգով չէ,որ հաջողություններ է ունեցել:Միհրանը նաև պարում է.մի քանի տարի եղել է եվրոպական և լատինամերիկյան պարերի Հայաստանի չեմպիոն:

Միհրանը չի պատրաստվում սահմանափակվել <<սուպերսթարի>>շրջանակներում ունեցած ձեռքբերումներով,նա մտադիր է լրջորեն շարունակել երգչի իր կարիեռան:


ԲԱ ԻՄԱՑԱՐ

-Առաջին <<Հայ սուպերսթարի>> մասնակիցներ`Լիլիթն ու Միհրանը ընկերություն են անում:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Միհրանն ու Լիլիթը ասացին,որ իրենք ժամանակին համակրել են իրար,սակայն ներկայումս իրենց մեջ ոչինչ չկա:

Այժմ երկուսն էլ ունեն իրենց ընտրյալները,որոնց մասին,սակայն ոչ’ Միհրանը,ոչ’ Լիլիթը չցանկացան խոսել:

Սակայն երգիչները կարծում են,որ նման լուրեր տարածվել են այն պատճառով,որ իրենց հաճախ են միասին տեսել սրճարաններում կամ փողոցում զբոսնելիս:<<Սակայն դա ամենևին էլ չի նշանակում,թե մենք ընկերություն ենք անում.մենք պարզապես մտերիմ ենք>>,-հավաստեց մեծ հետաքրքրություն առաջացրած <<զույգը>>:

Ինչով ես զբաղվում,<<Հայ սուպերսթարից>> դուրս? 

-Քննություններ եմ հանձնում,հանդիպում եմ ընկերներիս:Սիրում եմ զբոսնել Երևանի կենտրոնում,հատկապես Օպերայի շրջակայքում:Շատ եմ սիրում ընտանիքիս անդամներին և աշխատում եմ հաճախ լինել տանը:Մի խոսքով,ամեն ինչ փորձում եմ հասցնել:

Արդեն զգում ես շրջապատի ուշադրությունը?

-Որոշ չափով:Փողոցում մարդիկ ճանաչում են ինձ,մոտենում են,հարցուփորձ անում:Շատ անսովոր վիճակում եմ հայտնվում,դեռ չեմ համակերպվել նոր կարգավիճակիս,ավելի ճիշտ`<<Դեռ չեմ հասկանում,թե ինչ է կատարվում>>:

Ինձ սուպերսթարի կարգավիճակում չեմ էլ պատկերացնում:Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք կա:

Ինչ կասես այն աղջիկներին,ովքեր զանգահարում են ՇԱՆԹ հեռուստաընկերություն և խնդրում քո հեռախոսահամարը?

-Միայն այն,որ ես երգում եմ նրանց բոլորի համար:

Ինչ կցանկանաս Ամանորին տեսնել տոնածառի տակ?

-Տեսահոլովակի գումար:


2007  
Ով ես դու.

-Միհրան Ծառուկյանը 

Քեզ երբևէ գրողի ծոցն ուղարկել են?

-Մեկ անգամ փորձել են,բայց չի ստացվել:

Քո թուլությունը.

-շատ-շատ գեղեցիկ աղջիկներ. 

Սիրածդ բառը կամ արտահայտությունը.

-<<Կայֆ ա>>

Սիրածդ տոնը.

- Մարտի 8

Ամենակարևոր մարդը քո կյանքում.

-Ընտանիքիս անդամները.

Ինչից ես վախենում?

-Ծերությունից.

Որ կենդանուն են քեզ նմանեցնում?

-Պանդայի:

Ամենամեծ հաջողությունդ?

-<<Հայ սուպերսթարին>> մասնակցելս:

Ընտրյալ ունես?

-ԱՅՈ

Օր որ երբեք չես մոռանա?

-19 ամյակս:

Որ մրգին ես նմանեցնում սերը?

-Կարմիր Խնձորի:

Ինչից ես զայրանում?

-Երբ սուտ են խոսում:

ԲԱ ԻՄԱՑԱՐ 

Առաջին<<Հայ սուպերսթարի>> Միհրան Ծառուկյանը,<<ES MODELS>>առաջին մրցույթի մասնակից`Էռնեստը,երկրորդ <<ES MODELS>>-ի Մանուկը,նույն ինքը`Մանչը և Լեոնը եղբայրներեն:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

-Անդրադառնամ նաև վերջին շրջանում ամենամեծ <<պահանջարկ>>վայելող բամբասանքին: Առաջին <<Հայ սուպերսթարի>> Միհրան Ծառուկյանը,<<
ES MODELS >> առաջին մրցույթի մասնակից`Էռնեստը,երկրորդ<< ES MODELS>>-ի Մանուկը,նույն ինքը`Մանչը և Լեոնը եղբայրներ չեն:Հավանաբար նրանց արտաքին չնչին նմանությունն է նման խոսակցությունների առիթ դարձել:Այնպես որ,մեր հետաքրքրասերներն կարող են հավաստիացված լինել,որ արտաքին չնչին նմանությունը չի ազդում ազգանվան վրա:Կարելի էր նույնիսկ գլխի ընկնել`Ծառուկյան,Կոշտոյան,Բադալյան……….

2008
 <<ԱՄԱՐԱՍ>> խմբի Վիկայի կարծիքը Միհրան Ծառուկյանի մասին…

 -Վստահ եմ, որ նրան հիանալի ապագա է սպասվում:Լավ աշխատելու դեպքում,երկրպագուների մեծ բանակ կունենա:Շատ գեղեցիկ է,գրավիչ:Համոզված եմ,որ ապագայում առավել արտիստիկ կլինի:


ԲԱ ԻՄԱՑԱՐ 
16.06.2008.թ.

Երիտասարդ երգիչ Միհրան Ծառուկյանը շուտով կզորակոչվի բանակ:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Միհրանը չհերքեց այն փաստը,որ կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինն ավարտելուց հետո,այս տարի հունիսին կզորակոչվի բանակ:Երգիչն ասաց,որ բանակում կծառայի ոչ այնքան մեծ հաճույքով,բայց ոչ էլ ստիպված:

Սակայն Միհրանի երկրպագուհիները տխրելու առիթ չունեն.ապագա զինվորը խեստանում է,որ ծառայության երկու տարիների ընթացքում կփորձի այնպես անել,որ իրեն չմոռանան և ամեն հնարավոր առիթով իր կատարումներով կուրախացնի երկրպագուներին:


ԱՍՏՂԱՅԻՆ 
ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

 Միհրան Ծառուկյան

 Մեքենաներ.շքեղ և թանկարժեք:

Աղջիկներ.առանց մեկնաբանության:

Օծանելիք.սիրում եմ տարբեր հոտեր:

Լավ հագուստ:Լավ երգեր:


<<ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԻՄԱ ԷԼ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՄ>>…… 

Մայրիկս և քույրիկս այնքան են պատմել իմ մանկության մասին,որ ինձ թվում է,թե ես եմ ամեն ինչ մանրամասնորեն հիշում:Սիրում էի <<Դե սպասիր>>մուլտֆիլմը,հատկապես նապաստակին.նա շատ ճարպիկ էր ու աշխույժ:Ինձ համար հեքիաթներ էր կարդում տատիկս,շատ է տպավորվել <<Կարմիր գլխարկը>>:Ամենասիրելի խաղալիքները մեքենաներս են եղել,որոնց հանդեպ(իհարկե,ոչ խաղալիք)մինչև հիմա էլ անտարբեր չեմ:Հիշում եմ,երբ ծնողներս նոր կոշիկ կամ հագուստ էին գնում,ես դրանք անպայման դնում էի բարձիս տակ ու քնում էի`առանց մտածելու,թե ինչ տեսք կստանան:

Երկար ժամանակ մանկապարտեզ եմ գնացել,հանդեսներից մեկի ժամանակ խաղացել եմ Քաջ Նազարի դերը:Բակում հաճախ էինք համերգներ կազմակերպում,ես նմանակում էի բոլոր հարևաններին,հատկապես լավ էր ստացվում Մարո տատիկին նմանակելը:Ջերմությամբ եմ հիշում մանկության ընկերներիս,թեպետ այնքան էլ հաճախ չեմ հանդիպում նրանց հետ:

H.A.Y.Q.,ՄԻՀՐԱՆ,ՔՆԱՐԻԿ,ԳՈՀԱՐԻԿ 

<<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>>.այսպես է կոչվում երիտասարդ երգահան Հասմիկ Հախվերդյանի երգը`նվիրված շրջանավարտներին:

Երգը գրված է <R’n’B>ոճով,կատարում են ՀԱՅՔ խմբի ներկայացուցիչները...
(ի դեպ,Նարեկն իր լուման ունի երգի բառերը գրելու գործում),նաև Միհրան Ծառուկյանը,սկսնակ երգչուհիներ Քնարիկը և Գոհար Գալոյանը:

Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ,որն արդեն ցուցադրվել է հեռուստաեթերով:Ի դեպ,տեսահոլովակի մտահաղացման հեղինակը նույնպես Հասմիկ Հախվերդյանն է:Տեսահոլովակի և ձայնասկավառակի շնորհանդեսը կայացավ <<Դիսկ պլանետ>> խանութ-սրահում:Ձայնասկավառակում զետեղվել է <<Վերջին զանգ>> երգի կարաոկե տարբերակը:Այնպես որ,հանգիստ կարող ես քթիդ տակ երգել կամ արտասանել նորաստեղծ հիթը:

Նախագծի մասնակիցները չասացին,թե որքան գումար է ծախսվել տեսահոլովակի նկարահանման վրա,բայց չթաքցրեցին,որ նկարահանման ընթացքում Հասմիկ Հախվերդյանի պայուսակից անհետացել է 170.000 դրամ:

Միհրան Ծառուկյան
Ծնողներից ֆինանսապես անկախ լինելը շատ կարևոր է ցանկացած երիտասարդի համար.այս կարծիքին է սկսնակ երգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:

<<Հայ սուպերսթարցիներից>> նա առաջինն էր,ով գործի անցավ Երևանի ակումբներից մեկում:

Ինչպես պարզեցինք,դա 19-ամյա երգչի նախաձեռնությունն է եղել:<<Ես շատ լավ եմ վերաբերվում ակումբներում ելույթ ունենալուն,նաև ասեմ,որ աշխատավարձիցս էլ դժգոհ չեմ>>,-խոստովանեց Միհրանը:

Մանավանդ ,որ<<ՇԱՆԹ>> հեռուստաընկերությունը,որի հետ նա 18-ամսյա պայմանագիր ուներ կնքած,ևս դեմ չի եղել երիտասարդի այդ որոշմանը և տվել է իր թույլատվությունը:

Միակ բանը,ինչի համար այսօր ափսոսում է ՄԻՀՐԱՆԸ,դա սեփական երգացանկի բացակայությունն է,ակումբում նա երգում է հայկական և ռուսական շլյագերներ:<<ինչպես գիտեք,դա որոշակի ֆինանսականի հետ է կապված,բայց ժամանակի ընթացքում,կարծում եմ ամեն ինչ կշտկվի>>,-ժպտաց երիտասարդը:

Իսկ մինչ Միհրանը իր երգացանկը կունենա,որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև ձայանսկավառակ թողարկել.նա մտադիր է տեսահոլովակ նկարահանել:

<<Տեսահոլովակ դառնալու թերևս միակ<<թեկնածուն>> Մարտին Միրզոյանի և Ավետ Բարսեղյանի գրած <<Ես համաձայն եմ սիրել>> երգն է>>,-ասաց երգիչը:

Իսկ վերջում` պատկերացնելով Միհրանի բազմաթիվ երկրպագուհիների հետաքրքրությունը,ասենք,որ նրա ներկայիս հոգեվիճակը լիովին համապատասխանում է վերոնշյալ երգի անվանմանը:

ԲԱՆԱՎԵՃ

Այո,այս անգամ մեծ հարցազրույցի փոխարեն բանավեճ այն մարդկանց մասնակցությամբ,ովքեր քաջածանոթ են Երևանի գիշերային կյանքին:Բանավեճին ուշացումով միացել էր նաև Միհրան Ծառուկյանը,ով նույնպես աշխատում է գիշերային կյանք վարողների համար.երգում է <<Ջիանի>> ակումբում:

Միհրան Ծառուկյան- Մեզ համար էլ հեշտ չէ ամբողջ գիշեր երգելը:Մանավանդ լինում են մարդիկ,ովքեր,տեսնում ես,չեն եկել երգդ լսելու կամ արդեն հոգնել են,բայց չեն գնում,քանի որ փող են վճարել,պետք է մնան մինջև վերջ:
Սյուզան Սարգսյան.- Անկեղծ ասա,կենդանի կատարումներ են?

Միհրան Ծառուկյան- Հիմնականում` այո,բայց հնարավոր չէ,որ ամեն օր,այն էլ գիշերը` կիսաքնած վիճակում,պատրաստ լինես կենդանի երգելու:Լինում են դեպքեր,երբ ֆոնոգրամմայով էլ ենք երգում:

Սյուզան Սարգսյան.-Իսկ չկան մարդիկ,ովքեր միշտ էլ ֆոնոգրամմայով են երգում?

Միհրան Ծառուկյան.-Կան:Նույնիսկ պատահել է,որ ունկնդիրն էլ է նկատել:

Անի Հովհաննիսյան.-Միհրան դու երբևէ դիմել ես որևէ DJ-ի քո երգի վրա աշխատելու առաջարկությամբ?

Միհրան Ծառուկյան.-Ոչ:Կարծում եմ`երգը պետք է հնանա,որ ՌԵՄԻՔՍԻ անհրաժեշտություն ծագի:Երբ զգամ նման անհրաժեշտություն,անպայման կդիմեմ:

Անի Հովհաննիսյան.-Երևանում օրեցօր աճում է ակումբների թիվը,դրա հետ մեկտեղ զարգանում է ակումբային կուլտուրան:

Комментариев нет:

Отправить комментарий